Մեզոն դե Տետ
Մեզոն դե Տետ Maison des Têtes | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ճարտարապետական ոճ | Հռենոսյան վերածնունդ |
Նախագծի հեղինակ | Ալբերտ Շմիդտ |
Շինարար | Արտոն Բուրգեր |
Շինարարության սկիզբ | 1609 թ. |
Մեզոն դե Տետ (ֆր.՝ Maison des Têtes), բառացիորեն` Գլուխների տուն։ Հայտնի տեսարժան վայր է, 1609 թվականին կառուցված ամենահետաքրքիր տներից մեկը՝ ֆրանսիական Կոլմար քաղաքի տարածքում[1][2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզոն-դե-Տետ-ը կառուցվել է 1609 թվականին Կոլմար[1] քաղաքում ՝ խանութպան Անտոն Բուրգերի համար։ Ճարտարապետը համարվել է Ալբերտ Շմիդտը[4]։
Այս տունը նույնպես կոչվում է Գլուխների տուն և գտնվում է Գլուխների (ֆր.՝ Rue des Tetes) փողոցում։ Տունը իր անվանումը ստացել է ճակատի անսովոր ձևավորումից, որը զարդարվել է քարե քանդակներով։ Նրանք այն պատկերել են մարդկանց դեմքերով և կենդանիների գլուխներով[1] իրենց զգացմունքներով՝ տխրությամբ, ուրախությամբ ու բարկությամբ։ Գլուխները տեղավորված են պատշգամբների, պատուհանների և մուտքի վերևում[5]։ Շենքի ճակատը զարդարված է գալարներով և արձանիկներով, որը ստեղծվել է 1902 թվականին Օգյուստ Բարտոլդիի կողմից[4]։
Տան ճակատին կա ընդհանուր 106 քանդակ[1]։
Այժմ այդ տանը տեղակայված է ռեստորան[1]։
Տունը կառուցվել է հռենոսյան վերածնունդի ոճով[5]։
Գլուխների տունը վերականգնվել է 2012 թվականին[4]։
Տան հասցե. Կոլմար, Գլուխների փողոց 19[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Франция, 2012, էջ 301
- ↑ Стройиздат, 223, էջ 184
- ↑ Hachette UK, 2019
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «House of Heads».
- ↑ 5,0 5,1 Saveurs, 2014, էջ 99
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Татьяна Бурдакова, Илья Кусый, Е. Левицкая, Марк Сартан, Я. Сартан, Л. Кунявский, Юлия Ларионова, Виктория Бакир, Анна Пожидаева, Виктория Базоева, Е. Громова, Е. Меркулова Франция. — Москва, 2012.
- ИД «Бурда» Журнал Saveurs, Выпуски 1-2014. — 2014.
- Владимир Николаевич Белоусов (канд. архит.) Реконструкция центров исторических городов: советско-французское научно-техническое сотрудничество. — Стройиздат, 1987. — 223 с.
- Rick Steves France 2019. — Hachette UK, 2019. — 1246 с. — ISBN 9781641710107
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեզոն դե Տետ» հոդվածին։ |
|